23:40  ,  8 ապրիլի, 2020

«Ռեալը» կրճատեց խաղացողների աշխատավարձը մինչեւ մրցաշրջանի ավարտը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր ֆուտբոլային եւ բասկետբոլային թիմերի խաղացողներն ու մարզիչները սեփական ցանկությամբ հրաժարվել են աշխատավարձի 10-20 տոկոսից մինչեւ մրցաշրջանի ավարտը։ Վերջնական տոկոսը կախված կլինի Իսպանիայի առաջնության վերսկսումից կամ չեղարկումից։

Այս նվազեցման շնորհիվ «Ռեալի» մյուս աշխատակիցները կստանան ամբողջ աշխատավարձը։

«Մենք հպարտ ենք բոլորով, ովքեր կազմում են այս մեծ ընտանիքը, նրա անկասելի արժեքների մշակույթը, որը հատկապես նշանակալի է դառնում այս ծանր ժամանակներում»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամի ընթացքում «Ռեալի» ղեկավարությունը հայտարարել էր, որ ակումբը ֆինանսապես կայուն է եւ աշխատավարձի նվազեցման անհրաժեշտություն չկա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում