23:11  +04,  8 ապրիլի, 2020

Սադիո Մանե․ Կհասկանամ, եթե չստանանք չեմպիոնի տիտղոսը

Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մրցաշրջանի վերսկսման կամ չեղարկման տարբերակները։

«Ես ցանկանում հաղթել մնացած հանդիպումներում եւ նվաճել տիտղոսը, դա կլիներ իմ սրտով։ Բայց ստեղծված իրավիճակում ես կընդունեմ այն որոշումը, որը կընդունվի։ Այո, «Լիվերպուլի» համար բարդ կլինի, եթե չստանա տիտղոսը, բայց հիմա ամբողջ աշխարհի համար ավելի բարդ է։ Ոմանք կորցրել են ընտանիքի անդամին, իսկ դա շատ ավելի բարդ իրավիճակ է։

Չեմպիոնությունն իմ երազանքն է, եւ ես ցանկանում եմ այն նվաճել այս տարի։ Եթե չստացվի, կհասկանամ, քանի որ դա էլ կյանքի մի մասն է։ Այդ դեպքում, հույս ունեմ, որ կկարողանանք հաջորդ մրցաշրջանում դառնալ չեմպիոն»,- Սադիո Մանեի խոսքը մեջբերում է TalkSPORT-ը։

«Լիվերպուլն» այժմ 25 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, սակայն ամենայն հավանականությամբ՝ արդյունքները կչեղարկվեն, եթե առաջնությունը չվերսկսվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ