22:09  ,  8 ապրիլի, 2020

Transfermarkt․ Ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային գինը նվազել է 9 միլիարդ եվրոյով (աղյուսակ)

Հեղինակավոր Transfermarkt-ը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով 20 տոկոսով նվազեցրել է բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային գինը։ Բացառություն են մինչեւ 1998 թվականից հետո ծնված ֆուտբոլիստները, որոնց գինը նվազել է 10 տոկոսով։

Տրանսֆերային շուկայում գրանցված բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր գինը նվազել է 9,22 միլիարդ եվրոյով։ 

Ամենաթանկ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 180 միլիոն եվրո։Երկրորդ տեղում է ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 128 միլիոն եվրո։ Նույնքան է գնահատվում նաեւ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի տրանսֆերը։

Հայաստանի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։ 

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում