20:12  ,  8 ապրիլի, 2020

«Բավարիայի» նախագահ․ Թոմաս Մյուլերը մեր ակումբի իսկական հերոսն ու խորհդանիշն է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախագահ Գերբերտ Հայները մեկնաբանել է թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի հետ պայմանագրի երկարաձգումը։

«Մյուլերը «Բավարիայի» իսկական հերոսն ու խորհդանիշն է։ Նա ամբողջ կարիերան անցկացրել է մեր ակումբում եւ նորովի է բացվել մարզիչ Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ։ Նա անհավանական խաղացող է, որը շատ է օգնում թիմակիցներին։

Մյուլերը մեր ակումբի համար նույնն է, ինչ Օկտոբերֆեստը Մյունխենի համար։ Նրա հետ պայմանագրի երկարաձգումը հրաշալի նորություն է»,- Հայների խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը Գերմանիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Թոմաս Մյուլերը «Բավարիայի» ակումբային ակադեմիա է ընդունվել 2000 թվականին: Ակումբի հիմնական թիմի կազմում Մյուլերն իր մրցելույթները սկսել է 2008 թվականից՝ ակումբի կազմում մասնակցելով 343 հանդիպման և խփելով 116 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում