19:47  ,  8 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգան 1 միլիարդ ֆունտ ստերլինգի կորուստ կունենա, եթե մրցաշրջանը չվերսկսվի

Անգլիական Պրեմյեր լիգան կկրի 1 միլիարդ ֆունտ ստերլինգի կորուստ, եթե կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանը մնա անավարտ, հաղորդում է BBC-ն։ Մի քանի ակումբներ սնանկ կճանաչվեն եւ կլուծարվեն, ցածր լիգաները չեն կարողանա գոյատեւել ֆինանսական խնդիրների հետեւանքով։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան փորձել է ակումբների աշխատակիցներին ընդգրկել պետական աջակցության ծրագրում, որը թույլ կտար երկրի բյուջեի ֆինանսավորմամբ վճարել աշխատակիցների աշխատավարձի 80 տոկոսը։ Սակայն կառավարության համապատասխան կոմիտեն խնդրել է ֆուտբոլային ակումբներին չդիմել այս ծրագրով աջակցության համար։ Հանրային կարծիքը եւս դեմ է ֆուտբոլային ակումբների աշխատակիցներին հարկատուների հաշվին վճարելուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում