21:45  ,  8 ապրիլի, 2020

«Տոտենհեմը» նկատողություն է արել Մոուրինյոյին կարանտինը խախտելու եւ Նդոմբելեի հետ մարզում անցկացնելու համար

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը նկատողություն է արել թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինը անցած շաբաթ խախտելու համար, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։

Մոուրինյոն թիմի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեի հետ մարզում էր անցկացրել զբոսայգում։ Նրանցից առանձին զբոսայգում մարզվել են նաեւ Ռայան Սեսենյոն ու Դավինսոն Սանչեսը։

Անգլիայի Պրեմյեր լիգան դադարեցված է, թիմերին արգելված է անցկացնել մարզումներ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում