16:51  ,  8 ապրիլի, 2020

Ռոյսը խորհուրդ է տվել Ջեյդոն Սանչոյին չհեռանալ «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» ավագ, Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին խորհուրդ է տվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չհեռանալ դորտմունդյան ակումբից:

«Ջեյդոն Սանչոն աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է: Նա մեծ ապագա ունի «Բորուսիայում» և չի կարող գտնել մի ակումբ, որտեղ իրեն ավելի գնահատված կզգա:

Նա պետք է առնվազն մեկ կամ երկու տարի ևս անցկացնի «Բորուսիայում»»,- 30-ամյա Ռոյսի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Ջեյդոն Սանչոյի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում