14:51  ,  8 սեպտեմբերի, 2012

7-ակի օլիմպիական մեդալակիրը դարձել է ֆոտոմոդել (ֆոտո)

Լողի օլիմպիական կրկնակի չեմպիոն, հնգակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, աշխարհի նախկին ռեկորդակիր, 30-ամյա ամերիկացի Ամանդա Ռեյ Բիրդը հաջողություններ է գրանցում ֆոտոմոդելի կարիերայում։ Նրա ամուսինը լուսանկարիչ Սաշա Բրաունն է եւ լուսանկարում է կնոջը FHM, Sports Illustrated Swimsuit Edition, Playboy պարբերականների համար։

Ամանդա Ռեյ Բիրդը 1996թ. Ատլանտայի, 2000թ. Սիդնեյի, 2004թ. Աթենքի եւ 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից է։ 1996-ին նա դարձավ ամերիկյան լողի պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ օլիմպիական մեդալակիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում