14:10  ,  8 ապրիլի, 2020

Տոնի Ֆերգյուսոն. Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը ոչնչով չեն տարբերվում փալասից

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնը ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին համարում է արդեն կարիերան ավարտած մարզիկներ:

«Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը ոչնչով չեն տարվերվում փալասից: Նրանք արդեն ավարտել են իրենց կարիերան:

Խաբիբը ձեզ համար վառ օրինակ է: Նա վերջին պահին թաքնվեց Ռուսաստանում և հրաժարվեց մենամարտել ինձ հետ»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկը հրաժարվել է մասնակցել մենամարտին՝ պատճառաբանելով, որ կարանտինի պայմաններում հնարավորություն չունի լքել Ռուսաստանը:

Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն Տոնի Ֆերգյուսոնի հետ կմենամարտի ամերիկացի Ջասթին Գեթժին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում