23:46  ,  7 ապրիլի, 2020

Ֆորմուլա-1-ի Կանադայի Մեծ մրցանակը եւս հետաձգվեց անորոշ ժամանակով

Ֆորմուլա-1 դասի ավտոարշավի աշխարհի առաջնության Կանադայի Մեծ մրցանակը հետաձգվեց անորոշ ժամանակով, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Այն պետք է անցկացվեր հունիսի 12-14-ը Մոնրեալում։

«Հեշտ չէր ընդունել այսպիսի որոշում։ Մեկ ամիս մշտական կապի մեջ էինք Ֆորմուլա-1-ի եւ Մոնրեալի քաղաքային իշխանության, Կանադայի դաշնային եւ նահանգային իշխանությունների հետ։ Հետեւելով Առողջապահության նախարարության եւ փորձագետների հանձնարարականներին, ընդունել ենք հետաձգման որոշում»,- նշվում է Կանադայի Մեծ մրցանակի կազմակերպիչների հայտարարությունում։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆորմուլա-1-ում արդեն հետաձգվել է 9 փուլ։ Հայտնի է, որ Մոնակոյի փուլը չեղարկվել է եւ այս տարի տեղի չի ունենա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս