23:23  ,  7 ապրիլի, 2020

Բասկետբոլի Իտալիայի առաջնությունը հայտարարվեց ավարտված

Բասկետբոլի Իտալիայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարվել է ավարտված, հաղորդում է Իտալիայի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Դիվիզիոններում թիմերի փոփոխություն չի լինի, սակայն արդյունքների մասին չի նշվում։

Նման որոշման պատճառն այն է, որ Իտալիայի կառավարությունը մարզական միջոցառումների վերսկսման որեւէ մոտավոր ժամկետ չի նշում։

Ավելի վաղ, ոչ պաշտոնապես նշվել էր, որ բասկետբոլի Իտալիայի առաջնությունն այս մրցաշրջանի արդյունքում չեմպիոն չի ունենա, եթե չանցկացվեն բոլոր հանդիպումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում