22:20  ,  7 ապրիլի, 2020

Լա Լիգայի նախագահ․ Մեսիի հեռանալը Իսպանիայից չի լինի ողբերգություն

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է լուրերը, թե հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կհեռանա Իսպանիայից։

«Չեմ կարծում, թե Մեսիի տեղափոխությունը Իտալիա կօգնի նրանց լուծել ֆինանսական խնդիրները։ Ա Սերիայի թվերը ընդգծում են նրանց տնտեսական խնդիրները։ Իհարկե, ես ցանկանում եմ, որ Մեսին մնա Իսպանիայում, բայց նրա հեռանալը չի լինի ողբերգություն։

Ասում էին, որ առանց Կրիշտիանու Ռոնալդուի Լա Լիգան շատ գումար կկորցնի, բայց առանց նրա էլ մենք վաստակում ենք։ Առաջատար խաղացողների ներկայությունն օգնում է, բայց նրանք առաջնության անբաժանելի մասը չեն»,- Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը։

Մեսիին ձեռք բերելու ցանկություն ունեն Թուրինի «Յուվենտուսն» ու Միլանի «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում