20:11  ,  7 ապրիլի, 2020

ՊՍԺ-ն կգնի Մաուրո Իկարդիի տրանսֆերը 70 միլիոն եվրոյով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն կօգտվի Մաուրո Իկարդիին Միլանի «Ինտերից» գնելու առաջնահերթային իրավունքից, որը սահմանված է վարձակալության պայմանագրով, եթե փարիզյան ակումբը վճարի 70 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։

ՊՍԺ-ն պատրաստ է վճարել այդ գումարը Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի համար։

Իկարդին այս մրցաշրջանից առաջ է վարձակալությամբ տեղափոխվել ՊՍԺ։

Ֆրանսիայի առաջնության 20 խաղում նա խփել է 12 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում