19:12  ,  7 ապրիլի, 2020

Աշխարհում շարունակվում է 4 ֆուտբոլային առաջնություն

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում շարունակվում է չորս երկրի ֆուտբոլային առաջնություն։

Աֆրիկայում շարունակվում է միայն Բուրունդիի առաջնությունը։ Այս երկրում կա կորոնավիրուսի հաստատված երեք վարակված` worldometers.info/coronavirus-ի տվյալով։

Եվրոպայում չդադարեցված միակ առաջնությունը Բելառուսինն է, Ասիայում մեկնարկել է Տաջիկստանի առաջնությունը։

Արեւմտյան կիսագնդում շարունակվում է Նիկարագուայի առաջնությունը։

Տաջիկստանում եւ Նիկարագուայում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում