18:45  ,  7 ապրիլի, 2020

Ռակիտիչը դիտարկում է միայն «Սեւիլիա» վերադառնալու տարբերակը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դիտարկում է միայն իսպանական «Սեւիլիա» վերադառնալու տարբերակը, հաղորդում է Estadio Deportivo-ն։

Կատալոնական ակումբը մտադիր է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել 32-ամյա ֆուտբոլիստին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ռակիտիչի տրանսֆերի գինը 20 միլիոն եվրո է։

Ռակիտիչը 2014-ին է «Սեւիլիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English