Լիվերպուլի «Էվերտոնը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Ռոմայի» եւ Թուրքիայի հավաքականի 22-ամյա հարձակողական կիսապաշտպան Ջենգիզ Ունդերին, հաղորդում է Liverpool Echo-ն։
Անգլիական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է հետաքրքրված Ունդերի ծառայություններով։
«Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակի պատրաստ է քննարկել ֆինանսապես շահավետ առաջարկներ։
Ընթացիկ մրցաշրջանում Ունդերը «Ռոմայի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել 3 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում