17:09  ,  7 ապրիլի, 2020

Ազարը պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ մայիսի վերջին

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարի ապաքինումը նախատեսվածից արագ է ընթանում, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստն արդեն մայիսի վերջին կկարողանա խաղադաշտ վերադառնալ:

Հիշեցնենք, որ մարտի սկզբին բելգիացի ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել ԱՄՆ-ում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետևանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում