15:10  ,  7 ապրիլի, 2020

Ֆլորենցիայի հիմնական գրավչությունը. Goal.com-ը Ռիբերիի տարեդարձը շնորհավորել է նրա մերկ արձանի լուսանկարով

Իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին ապրիլի 7-ին նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը:

Հեղինակավոր Goal.com մարզական լրատվական գործակալությունը լեգենդար ֆուտբոլիստի տարեդարձը շնորհավորել է յուրահատուկ կերպով՝ նրա ամբողջովին մերկ արձանի լուսանկարով:

«Ֆլորենցիայի հիմնական գրավչությունը»,- լուսանկարին կից գրել է Goal.com-ը:

Ռիբերիին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է նաև ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ Մյունխենի «Բավարիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում