Իտալական «Ֆիորենտինայի» ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին ապրիլի 7-ին նշում է ծննդյան 37-րդ տարեդարձը:
Հեղինակավոր Goal.com մարզական լրատվական գործակալությունը լեգենդար ֆուտբոլիստի տարեդարձը շնորհավորել է յուրահատուկ կերպով՝ նրա ամբողջովին մերկ արձանի լուսանկարով:
«Ֆլորենցիայի հիմնական գրավչությունը»,- լուսանկարին կից գրել է Goal.com-ը:
Ռիբերիին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է նաև ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ Մյունխենի «Բավարիան»:
Happy 37th birthday, @FranckRibery!
— Goal (@goal) April 7, 2020
Florence's main attraction pic.twitter.com/cVAimqvhuI
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում