16:45  ,  7 ապրիլի, 2020

Դանա Ուայթ. Ֆերգյուսոն - Գեթժի մենամարտի հաղթողը կմենամարտի Խաբիբի հետ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ UFC 249-ի գլխավոր մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

«Տոնի Ֆերգյուսոնի մրցակիցը կլինի Ջասթին Գեթժին: Դա հրաշալի մենամարտ է լինելու, քանի որ մրցելու են 2 բարձրակարգ մարզիկներ: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել Խաբիբի հետ, որը հարգելի պատճառներով է հրաժարվել Ֆերգյուսոնի հետ մենամարտից»,- Դանա Ուայթի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

31-ամյա Ջասթին Գեթժին Տոնի Ֆերգյուսոնի հետ կմենամարտի ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում հայտարարված կարանտինի պատճառով չի կարող լքել երկիրը և մասնակցել մենամարտին: Տոնի Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովին անվանել է վախկոտ և հայտարարել, որ Խաբիբը խուսափում է իր հետ մենամարտից և թաքնվել է Ռուսաստանում:

Տոնի Ֆերգյուսոնի և Ջասթին Գեթժիի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Մենամարտի անցկացման վայրը դեռ որոշված չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English