14:48  ,  7 ապրիլի, 2020

Հոլանդն ընդունել է Ռոնալդուի մարտահրավերը, սակայն չի կարողացել կրկնել նրա արդյունքը

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն ընդունել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի՝ մեջքին պառկած վիճակում որովայնի վարժության արագության մարտահրավերը:

Էրլինգ Հոլանդը 45 վայրկյանում վարժությունը կատարել է 124 անգամ: Կրիշտիանու Ռոնալդուն նույն ժամանակում վարժությունը կատարել էր 142 անգամ:

Նշենք, որ հունվարին «Բորուսիա» տեղափոխված 19-ամյա Հոլանդը դորտմունդյան ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 12 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում