10:40  ,  7 ապրիլի, 2020

«Տոտենհեմի» հարձակվողը պարտադիր զինվորական ծառայության կանցնի Հարավային Կորեայում

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը շուրջ 2 ամսով պարտադիր զինվորական ծառայության կանցնի հայրենիքում, տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա հարձակվողը, որը Հարավային Կորեայի հավաքականի հետ Ասիական խաղերի չեմպիոն դառնալու շնորհիվ ազատվել էր երկրի օրենքներով սահմանված 21-ամսյա զինվորական ծառայությունից, այժմ ծառայության կանցնի Հարավային Կորեայում հայտարարված կարանտինի պատճառով:

Սոն Հին Մինը կոտրվածք էր ստացել փետրվարի 16-ին, սակայն արդեն վերականգնվել է վնասվածքից: Սպասվում է, որ ֆուտբոլիստը «Տոտենհեմին» կմիանա միայն մայիսի վերջին:

Ընթացիկ մրցաշրջանում Սոն Հին Մինը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում