09:45  ,  7 ապրիլի, 2020

UFC-ն պաշտոնապես հայտարարեց Տոնի Ֆերգյուսոնի մրցակցի անունը (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ամերիկացի մարզիկ Տոնի Ֆերգյուսոնի մրցակիցն առաջիկա մենամարտում կլինի ամերիկացի Ջասթին Գեթժին, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը:

31-ամյա Ջասթին Գեթժին Տոնի Ֆերգյուսոնի հետ կմենամարտի ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանում հայտարարված կարանտինի պատճառով չի կարող լքել երկիրը և մասնակցել մենամարտին: Տոնի Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովին անվանել է վախկոտ և հայտարարել, որ Խաբիբը խուսափում է իր հետ մենամարտից և թաքնվել է Ռուսաստանում:

Տոնի Ֆերգյուսոնի և Ջասթին Գեթժիի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Մենամարտի անցկացման վայրը դեռ որոշված չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում