09:13  ,  7 ապրիլի, 2020

Ինիեստան կնոջ հետ միացել է #OhNaNaNaChallenge-ին

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան, որն այժմ հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», կնոջ՝ Աննա Օրտիսի հետ միացել է #OhNaNaNaChallenge-ին:

Կնոջ հետ գեղեցիկ պարի տեսանյութն Ինիեստան հրապարակել է Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ չելենջին միացել էր նաև իսպանական ֆուտբոլի մեկ այլ լեգենդ՝ Չավի Էրնանդեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում