00:41  ,  7 ապրիլի, 2020

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը բուժվել է կորոնավիրուսից. Goal.com

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռյուշտու Ռեչբերը բուժվել է կորոնավիրուսից, հաղորդում է Goal.com-ը։

46-ամյա Ռեչբերը տեղափոխվել էր հիվանդանոց մարտի 28-ին։

«11 ծանր օրերից հետո ամուսնուս դուրս են գրել հիվանդանոցից, հրաշալի օր է։ Ես շատ երջանիկ եմ, սակայն չեմ կարող լիարժեք ուրախանալ, քանի որ հիվանդանոցներում բազմաթիվ մարդիկ են դեռ սպասում առողջացման»,- Ինստագրամում գրել է Ռեչբերի կինը։ 

Ռեչբերը 120 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականում եւ ազգային թիմի ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։ Նա հանդես է եկել «Ֆեներբահչեում», «Բարսելոնայում» եւ «Բեշիկթաշում»։

Թուրքիայի հավաքականի հետ նա դարձել է 2002թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Բարսելոնայի» հետ՝ 2003-2004 թվականների մրցաշրջանի Իսպանիայի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում