23:40  ,  6 ապրիլի, 2020

«Ռոմայի» առաջատարներն առաջարկել են կրճատել թիմի խաղացողների աշխատավարձը

Իտալական «Ռոմայի» առաջատարներ Էդին Ջեկոն, Լորենցո Պելեգրինին, Ալեքսանդր Կոլարովը հանդես են եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Իտալիայի առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ, հաղորդում է Il Tempo-ն։

Առաջիկայում հռոմեական ակումբի ղեկավարությունը կքննարկի այս հարցը։

Սպասվում է, որ առաջնությունները Եվրոպայում կվերսկսվեն ամռանը։ Շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս