22:27  ,  6 ապրիլի, 2020

Մահացել է «Ռեալի», «Բարսելոնայի» եւ «Աթլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչը

71 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի», «Աթլետիկոյի», «Բարսելոնայի» եւ Սերբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը։ Հռչակավոր սերբ մասնագետի մահվան պատճառը չի նշվում։

«Մարզական ընտանիքը սգում է մեր լեգենդար մարզիչներից մեկի մահը։ Ռադոմիր Անտիչը հավերժ կմնա մեր սրտերում։ Հանգչիր խաղաղությամբ»,- նշվում է «Աթլետիկոյի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։

«Ռեալն» ու «Բարսելոնան» եւս ցավակցել են Անտիչի մահվան կապակցությամբ։

Անտիչը միակ մարզիչն է, որը եղել է այս երեք ակումբների գլխավոր մարզիչը։ Նրա ղեկավարությամբ «Աթլետիկոն» 1996-ին դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում