23:02  ,  6 ապրիլի, 2020

Նեյմարն ու Մբապեն հաջորդ մրցաշրջանում եւս կխաղան ՊՍԺ-ում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգան փարիզյան ակումբում, հաղորդում է lequipe.fr-ն։

Նեյմարին ցանկանում է վերադարձնել կատալոնական «Բարսելոնան», իսկ Մբապեին ձեռք բերելու մտադրություն ունի Մադրիդի «Ռեալը», սակայն ՊՍԺ-ի ղեկավարությունը թույլ չի տա նրանց տրանսֆերը, իսկ Իսպանիայի առաջնության առաջատարները կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում ֆինանսական հնարավորություն չեն ունենա հավակնել այդ տրանսֆերներին այս տարի։

Երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ՊՍԺ-ի հետ նախատեսված են մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում