22:11  ,  6 ապրիլի, 2020

ԱՄԷ-ի հավաքականի սերբ մարզիչը հեռացվել է նշանակումից 4 ամիս անց

Ֆուտբոլի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչը հեռացվել է թիմի հետ ոչ մի հանդիպում չանցկացրած։

57-ամյա սերբ մասնագետի պայմանագիրը խզված է, հաղորդում է ԱՄԷ-ի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Յովանովիչը ԱՄԷ-ի հավաքականը գլխավորել էր 2019թ․ դեկտեմբերին՝ կնքելով կես տարվա պայմանագիր։ Նա պետք է թիմը պատրաստեր մարտին եւ հունիսին նախատեսված հանդիպումներին 2022թ․ աշխարհի առաջնության եւ 2023թ․ Ասիայի գավաթի խաղարկության ընտրական փուլերում։

Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մրցաշրջանը դադարեցված է։ Ազգային հավաքականների մասնակցությամբ հանդիպումների անցկացում սպասվում է աշնանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում