21:46  ,  6 ապրիլի, 2020

Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է իսպանական AS-ը։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով ստեղծված իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհամաձայնի քննարկել 90-100 միլիոն եվրոյի առաջարկ։

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ն։

Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Պոգբան բաց է թողել վնասվածքների պատճառով։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում