18:43  ,  6 ապրիլի, 2020

Գվարդիոլայի մայրը մահացել է կորոնավիրուսից․ ManCity

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մայրը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Դոլորս Սալա Կարիոն 82 տարեկան էր եւ ապրում էր Կատալոնիայի Մանրեսա քաղաքում։

Ակումբը ցավակցություն է հայտնել Գվարդիոլային, նրա ընտանիքին եւ ընկերներին։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Դրանից առաջ նա եղել է «Բարսելոնայի», ապա Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչը։ Այս ակումբները եւս ցավակցել են Գվարդիոլային։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում