20:49  ,  6 ապրիլի, 2020

Դել Բոսկե․ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն բարձր է գնահատել Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ֆուտբոլային որակները։

«Նեյմարը բարդ տղա է եւ օրինակելի չէ։ Խաղադաշտում նա շատ է դերասանություն անում, փորձում շեղել մրցավարներին։ Պետք չէ նաեւ մոռանալ, թե ինչպես նա հեռացավ «Բարսելոնայից»։ Բայց նա հրաշալի ֆուտբոլիստ է։ Իմ կարծիքով՝ նա աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 15 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Մյուս մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիական լիգայի գավաթ) 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում