20:12  ,  6 ապրիլի, 2020

«Յուվենտուսը» պատրաստ է վաճառել 4 խաղացողի

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել չորս խաղացողի, սակայն հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտը նրանց թվում չէ, հաղորդում է  Calciomercato.com-ը։ Դե Լիգտն անցած ամռանն է Ամստերդամի «Այաքսից» տեղափովել Իտալիա։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը պատրաստ է բաժանվել կիսապաշտպաններ Դուգլաս Կոստայից, Միրալեմ Պյանիչից, Ադրիեն Ռաբյոյից եւ հարձակվող Գոնսալո Իգուաինից։

Իտալիայի առաջնության 26 տուրից հետո «Յուվենտուսը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Սպասվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանը կվերսկսվի ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում