19:47  ,  6 ապրիլի, 2020

«Զենիթը» 50 տոկոսով կկրճատի ֆուտբոլիստների եւ մարզիչների աշխատավարձը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդեւը պատմել է գլխավոր թիմի ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին։

«Այսօր ավարտվեցին բանակցությունները խաղացողների եւ մարզչական շտաբի հետ աշխատավարձի կրճատման վերաբերյալ։ Պայմանավորվել ենք, որ ապրիլի եւ մայիսի աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով։ Սա միաձայն որոշում է»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերում է rsport.ru-ն։

Աշխատավարձի կրճատման վերաբերյալ որոշումներ ընդունել են նաեւ «Սպարտակը», «Դինամոն», «Ռուբինը» եւ «Ուֆան»։ Ռուսական Պրեմյեր լիգայի մյուս ակումբներն այս հարցի վերաբերյալ շարունակում են բանակցությունները։

Ռուսաստանի առաջնությունը եւս դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում