19:10  ,  6 ապրիլի, 2020

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մնալ «Ռոմայում» նաեւ աշխատավարձի նվազման դեպքում

Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է շարունակել կարիերան հռոմեական ակումբում նաեւ աշխատավարձի նվազման դեպքում, հաղորդում է gazetta.it-ը։

31-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան այժմ բանակցում է «Ռոմայի» եւ Լոնդոնի «Արսենալի» հետ, որին պատկանում է Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը։ Մխիթարյանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

«Ռոման» պատրաստ է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Իտալական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ, որը դարձել է թիմի առանցքային խաղացողներից մեկը։

«Ռոմայում» վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանն այս մրցաշրջանում ակումբում մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում