17:46  ,  6 ապրիլի, 2020

Պրեմյեր լիգայի հարձակվողներն՝ ընդդեմ Վան Դեյքի (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյքին:

«Պրեմյեր լիգայի շատ հարձակվողներ փորձել են շրջանցել Վան Դեյքին, սակայն ձախողվել են»,- ծաղրանկարին կից գրել է Մոմանին:

Հիշեցնենք, որ Վիրջիլ վան Դեյքն ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է 2018-2019 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Հոլանդացի պաշտպանը Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ հավակնում էր նաև նախորդ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում