16:14  ,  6 ապրիլի, 2020

Պատո. Ցանկանում եմ վերադառնալ Եվրոպա

Բրազիլական «Սան Պաուլոյի» հարձակվող Ալեշանդրե Պատոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ:

«Մեծ ցանկություն ունեմ վերադառնալ Եվրոպա: Իհարկե, ինձ հրաշալի եմ զգում նաև Բրազիլիայում: Ցանկանում եմ նվաճել Լիբերտադորեսի գավաթը, այնուհետև տեղափոխվել «Միլան»:

«Միլանում» ես չկարողացա ցույց տալ՝ ինչի եմ ընդունակ: Վնասվածքը, իրոք, ինձ շատ խանգարեց»,- Պատոյի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը «Միլանում» հանդես է եկել 2007-2013 թվականներին՝ ակումբի կազմում 150 խաղում դառնալով 63 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում