15:56  ,  6 ապրիլի, 2020

«Բավարիան» վերսկսել է մարզումները

Մյունխենի «Բավարիան» կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո ապրիլի 6-ին առաջին մարզումն է անցկացրել խոտածածկին, տեղեկացնում է Sky Sports-ը:

«Բավարիայի» ֆուտբոլիստները կմարզվեն փոքր խմբերով և կկատարեն վերականգնողական վարժություններ:

Առաջիկա օրերին «Բավարիան» կսկսի մարզումներ անցկացնել արդեն ընդհանուր խմբի կազմով:

Ավելի վաղ մարզումները վերսկսել էր նաև «Շալկե-04»-ը: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի վերսկսումը սպասվում է մայիսի սկզբին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում