13:39  ,  6 ապրիլի, 2020

«Ռեյմսի» բժիշկը ինքնասպան է եղել՝ տեղեկանալով, որ վարակված է կորոնավիրուսով. Le Parisien

Ֆրանսիական «Ռեյմս» ֆուտբոլային ակումբի բժիշկ Բեռնար Գոնսալեսը, իմանալով, որ վարակված է կորոնավիրուսով, վերջ է տվել կյանքին, տեղեկացնում է Le Parisien-ը:

«Ցնցված եմ Բեռնար Գոնսալեսի ինքնասպանության լուրից: Նա արտակարգ մարդ և հրաշալի մասնագետ էր: Նա նաև իմ անձնական բժիշկն էր»,- ասել է «Ռեյմսի» նախագահ Ժան-Պյեր Կայոն:

60-ամյա բժիշկը «Ռեյմսի» բժշկական շտաբում աշխատում էր 2000 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում