13:10  ,  6 ապրիլի, 2020

Տիագո Սիլվան որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Փարիզի ՊՍԺ-ի ավագ, բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Միլան», տեղեկացնում է Football Italia-ն:

ՊՍԺ-ից նոր պայմանագրի հարցում մերժում ստանալուց հետո 35-ամյա պաշտպանը դեռ չի ցանկանում հեռանալ եվրոպական ֆուտբոլից և մտադիր է առնվազն 1 մրցաշրջան անցկացնել «Միլանում»:

Ավելի վաղ Տիագո Սիլվայի ներկայացուցիչները հայտարարել էին, որ բրազիլացի պաշտպանը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա» և Իսպանիայի չեմպիոնի հետ պայմանագիր կնքելու համար պատրաստ է հրաժարվել նույնիսկ բարձր աշխատավարձից:

Տիագո Սիլվայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս, ինչը նշանակում է, որ բրազիլացի պաշտպանը նոր ակումբ է տեղափոխվելու անվճար՝ ազատ գործակալի կարգավիճակում:

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում