12:50  ,  6 ապրիլի, 2020

Գերմանական ֆուտբոլի լեգենդը կարող է դառնալ «Բավարիայի» գլխավոր մարզիչի օգնականը

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կարող է առաջիկայում զբաղեցնել «Բավարիայի» գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը:

Bild-ի տեղեկություններով՝ «Բավարիայի» ղեկավարությունը գոհ է Կլոզեի աշխատանքից, որն այժմ «Բավարիայի» Մ17 թիմի գլխավոր մարզիչն է և քննարկում է նրան Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում ընդգրկելու հնարավորությունը:

41-ամյա Կլոզեն 2021 թվականին ՈւԵՖԱ-ի կողմից կստանա մարզչական Pro արտոնագիր:

Հիշեցնենք, որ Միրոսլավ Կլոզեն «Բավարիայում» հանդես է եկել 2007-2011 թվականներին, իսկ Գերմանիայի հավաքականի կազմում՝ 2001-2014 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում