12:22  ,  6 ապրիլի, 2020

ՊՍԺ-ի սեփականատերը որոշում է ընդունել Մբապեի ապագայի վերաբերյալ

Ֆրանսիական ՊՍԺ-ի սեփականատեր, Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին որոշել է, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը չի հեռանալու ակումբից, տեղեկացնում է L'Equipe-ն:

«Լինի ձյուն, անձրև, թե քամի, Մբապեն մնալու է ՊՍԺ-ում: Դա էմիրի ցանկությունն է և քննարկման ենթակա չէ»,- ասել է շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի մտերիմներից մեկը, որը զբաղվում է ՊՍԺ-ի կառավարմամբ:

Ֆրանսիացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որին 2019 թվականի ամռանը չհաջողվեց համաձայնության գալ ՊՍԺ-ի ղեկավարության հետ:

Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս