11:54  ,  6 ապրիլի, 2020

Բերբատովը Վերներին խորհուրդ է տվել մոռանալ «Լիվերպուլը» և տեղափոխվել «Բավարիա»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դիմիտար Բերբատովը խոսել է գերմանական «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Վերները պետք է մոռանա «Լիվերպուլի» մասին և տեղափոխվի «Բավարիա»: Վերները բարձրակարգ հարձակվող է, որը պետք է խաղա այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Վերները ծանոթ է Բունդեսլիգային, և «Բավարիա» տեղափոխությունը բացասական ազդեցություն չի ունենա նրա վրա, սակայն մենք չգիտենք՝ ինչպես նա կհարմարվի Պրեմյեր լիգային»,- Բերբատովի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում