10:48  ,  6 ապրիլի, 2020

Չավիի գլխավորած ակումբը համաձայնության է եկել Ֆալկաոյի հետ

Թուրքական «Գալաթասարայի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի Քաթարը ներկայացնող «Ալ-Սադ» ֆուտբոլային ակումբի հետ, որի գլխավոր մարզիչը «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսն է:

Al Watan-ի տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստը համաձայնության է եկել «Ալ-Սադի» հետ անձնական պայմանագրի կետերի հարցում: Կոլումբացի ֆուտբոլիստը Քաթարում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալը»:

2019/20 մրցաշրջանում Ֆալկաոն «Գալաթասարայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել 9 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում