Թուրինի «Յուվենտուսի» և Նիդերլանդների ազգային հավաքականի երիտասարդ պաշտպան Մաթեյս դե Լիխտը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:
ABC-ի հաղորդմամբ՝ 20-ամյա պաշտպանի գործակալ Մինո Ռայոլան Դե Լիխտի ծառայություններն առաջարկել է Մադրիդի «Ռեալին»: Արքայական ակումբի ղեկավարությունը դեռ չի պատասխանել Ռայոլային, որը վստահ է, որ Դե Լիխտը արժանի փոխարինող կլինի Սերխիո Ռամոսին:
Մաթեյս դե Լիխտի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս: Հոլանդացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբ տեղափոխվել է նախորդ ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում