Sky Sports-ի հարցման արդյունքում անգլիական Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն, որը ստացել է ձայների 33 տոկոսը։
Լավագույն եռյակում են նաեւ «Լիվերպուլի» անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը (31 տոկոս) եւ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն (20 տոկոս)։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մանեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Sky Sports-ի հարցմանը մասնակցել է 50 հազարից ավելի մարդ։
Անգլիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Սպասվում է, որ այն կվերսկսվի ամռանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում