18:16  ,  5 ապրիլի, 2020

Պարետային ժամը խախտած սերբ ֆուտբոլիստը 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

Սերբիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Ալեքսանդր Պրիյովիչը Բելգրադում պարետային ժամը խախտելու համար դատապարտվել է 3 ամսվա տնային կալանքի, հաղորդում է AP News-ը։

29-ամյա ֆուտբոլիստն ընդունել է մեղքը տեսակապի միջոցով անցկացված դատական նիստի ընթացքում։ Պրիյովիչը հինգ ընկերների հետ եղել էր Բելգրադի հյուրանոցներից մեկի ռեստորանում։

Սերբիայի մայրաքաղաքում պարետային ժամը 17։00-ից մինչեւ 05։00-ն է, հանգստյան օրերին՝ շաբաթ օրվա 13։00-ից մինչեւ երկուշաբթի 05։00-ն։

Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի ժամանակ պարետային ժամը խախտելու համար կարող է կիրառվել մինչեւ երեք տարվա ազատազրկում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում