19:22  ,  5 ապրիլի, 2020

Լաուտարո Մարտինեսը մերժել է «Ինտերին»՝ հրաժարվելով աշխատավարձի կրկնակի բարձրացումից

Միլանի «Ինտերը» չի կարողացել համաձայնության հասնել թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։

Իտալական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է աշխատավարձի կրկնակի բարձրացում։ Այժմ նա ստանում է տարեկան 2 միլիոն եվրո։ «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» եւ «Չելսին» պատրաստ են Լաուտարո Մարտինեսին վճարել տարեկան 10 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստը երազում է խաղալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ կատալոնական թիմում։

«Ինտերը» մտադիր է ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջել 111 միլիոն եվրո, որը սահմանված է նրա պայմանագրով։

Լաուտարո Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018-ին արգենտինական «Ռասինգից»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում