20:28  ,  5 ապրիլի, 2020

«Բարսելոնան» ու «Լացիոն» ցանկանում են գնել Իտալիայի հավաքականի պաշտպանին

Իտալական «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել թիմը։ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ Հռոմի «Լացիոն» ցանկանում են ձեռք բերել 25-ամյա ֆուտբոլիստին, հաղորդում է Tuttosport-ը։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո։ «Միլանն» ունի ֆինանսական խնդիրներ եւ պատրաստ է վաճառել Ռոմանյոլիին։

Ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել 2015 թվականին «Ռոմայից» 25 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս