23:39  +04,  4 ապրիլի, 2020

Չեֆերին․ Չեմպիոնների լիգան պետք է ավարտվի մինչեւ օգոստոսի 3-ը

ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի մրցաշրջանն ավարտել օգոստոսի 3-ից ոչ ուշ։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

«Մնացած հանդիպումները կարելի է անցկացնել գործող համակարգով, կարելի է անցկացնել մեկ հանդիպում մրցակիցներից մեկի խաղադաշտում կամ չեզոք խաղադաշտում։

Հիմա այս ամենը տեսական են, քանի որ մենք գործ ունենք արտակարգ դրության հետ։ Բայց Չեմպիոնների լիգան պետք է ավարտվի մինչեւ օգոստոսի 3-ը։ Մենք պետք է լինենք ճկուն։ Այժմ քննարկում ենք Չեմպիոնների լիգան մայիսին, հունիսին կամ հուլիսին վերսկսելու տարբերակները»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Եվրագավաթային մրցաշարերը դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ